Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կլիչկոն հեռանում է

Կլիչկոն հեռանում է
20.12.2013 | 11:40

WBC վարկածով գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն պաշտոնապես հայտարարել է մեծ ռինգը, բնականաբար, դրա հետ մեկտեղ չեմպիոնի կոչումը թողնելու մասին: Ինչպես և սպասվում էր, ուկրաինացի լեգենդար մարզիկն ամբողջովին կենտրոնանալու է քաղաքական կարիերայի վրա: Մարզիկի հայտարարությունը կատարյալ խառնաշփոթ է առաջացրել բռնցքամարտի աշխարհում, սկսվել է չեմպիոնական գոտու մեծ որսը: Տեսնենք, թե ովքեր են հավանական թեկնածուները:
WBC-ի վարկանիշային աղյուսակում են, հաշված հինգերորդ տեղից, կուբացի Մայք Պերեսը (28 տարեկան, 20 հաղթանակ` 12-ը` նոկաուտով, 0 պարտություն), ամերիկացի Բրայանտ Ջենինգսը (29 տարեկան, 17 հաղթանակ, 9-ը` նոկաուտով, 0 պարտություն), ամերիկացի Դեոնթեյ ՈՒայլդերը (28 տարեկան, 30 հաղթանակ` 30-ն էլ` նոկաուտով), Քրիս Արեոլան (32 տարեկան, 36 հաղթանակ, 33-ը` նոկաուտով, 3 պարտություն) և Կանադայի դրոշի տակ հանդես եկող երեսունհինգամյա հայիթցի Բերմեյն Ստիվեռնը (23 հաղթանակ, 20-ը` նոկաուտով, մեկ պարտություն և մեկ ոչ-ոքի): Նկատենք, որ չեմպիոնական գոտու համար հենց նա էր Վիտալի Կլիչկոյի հետ ռինգ դուրս գալու գլխավոր հավակնորդը: Այս իրավունքը նա նվաճել էր Ռեմի Օստինին հաղթելուց հետո, սակայն ուկրաինացին միջանկյալ մարտ անցկացրեց մեկ ուրիշի հետ, և հանդիպումը չկայացավ: Ստիվեռնը այնուհետ պարտության մատնեց ՈՒիլի Հերինգին ու Քրիս Արեոլային, որից հետո հրաժարվեց որևէ այլ մարտ անցկացնելու առաջարկից, հայտարարելով, որ ինքը սպասելու է միայն Վիտալի Կլիչկոյին: Ինչպես տեսնում ենք, այդ մարտին այդպես էլ բախտ չի վիճակված իրականություն դառնալու, և հայիթցին ստիպված է մենամարտել վերը թվարկված բռնցքամարտիկներից մեկնումեկի հետ: Բոլոր դեպքերում, մի բան է պարզ. այս վարկածում աշխարհն ունենալու է նոր չեմպիոն: Այլ հարց է, թե այդ նորը որքան ժամանակով տիտղոսը կպահի իր ձեռքերում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ